National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին
1 / 9

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ թեեւ հայ-սերբական հարաբերություններն ունեն բազմամյա պատմություն՝ հիմնված փոխադարձ բարյացակամության եւ աջակցության վրա, սակայն Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը, ինչը, ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, հակասում է մեր երկրների միջեւ բազմամյա բարեկամական հարաբերությունների ոգուն, ինչպես նաեւ Սերբիայի պաշտոնական դիրքորոշմանը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության ձեւավորումը եւ նշել, որ այդպիսով, գուցե, հնարավոր կլինի շտկել Սերբիայի պատվիրակության քվեարկության հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի հանգուցալուծումը Հայաստանը տեսնում է միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում: «Չնայած նրան, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշմանը՝ չտրվելով հակառակ կողմի սադրանքներին»,-ընդգծել է պարոն Սահակյանը:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի եւ Սերբիայի միջեւ տնտեսական սերտ կապերի ձեւավորմանը, նշել է. «Պետք է երկուստեք օգտագործել առկա ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը հասնելու համար:

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Մայա Գոյկովիչը, կարեւորելով փոխգործակցությունը միջազգային կառույցներում, առաջարկել է ակտիվացնել երկու խորհրդարանների համագործակցությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա նշել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Նա երախտիքի խոսք է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի հարցում Սերբիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են եղեւնի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am